Նաոմի Քեմփբելը կօգնի թայֆունից տուժած ֆիլիպինցիներին

11:37 • 12.11.13

Սևամորթ սուպերմոդել Նաոմի Քեմփբելի համար բարեգործությունը նորություն չէ։ Քեմփբելն ունի իր սեփական Fashion For Relief կազմակերպությունը, որն արդեն երկար ժամանակ միջոցներ է հավաքում բնական աղետներից տուժածների համար, հայտնում է buro247.ru-ն։

 

Նաոմի Քեմփբելը և Ժան Պոլ Պյետրուսը բարեգործական ակցիա կանցկացնեն Ֆիլիպինյան կղզիներին աջակցելու համար, որոնք վերջերս տուժել են կործանարար «Հայան» թայֆունից։

 

Նախագծի շրջանակում նրանք լուսանկար կվաճառեն համատեղ ֆոտոսեսիայից, իսկ ստացված միջոցները կփոխանցեն Կարմիր Խաչին։ Ակցիայի համար ընտրվել է Պյետրուսի արած լուսանկարներից մեկը։

 

«Ես ընտրել եմ այս լուսանկարը, քանի որ դրանում Նաոմին աննկարագրելիորեն հանգիստ է ու խաղաղ, իսկ դա հենց այն է, ինչ ես մաղթում եմ Ֆիլիպիններում տուժածներին՝ հանգստություն»,- ասել է լուսանկարիչը։

Наоми Кэмпбелл поможет жертвам филиппинского тайфуна

Наоми Кэмпбелл поможет жертвам филиппинского тайфуна (фото 1)