ՄԱԿ-ը սկսել է միջոցներ հավաքել Ֆիլիպիններում թայֆունից տուժածների համար

17:18 • 12.11.13

ՄԱԿ-ը հայտարարել է Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով տուժածների համար օգնություն հավաքելու մեկնարկի մասին. կազմակերպության տվյալներով՝ անհրաժեշտ կլինի ավելի քան 300 մլն դոլար։

 

Հիմնական մասը՝ 76 մլն դոլար, կուղղվի տուժածներին սննդամթերք տրամադրելուն, ևս 46 մլն-ը՝ ժամանակավոր կացարանների ստեղծմանը։

 

Մնացած միջոցները կծախսվեն բժշկական օգնության, հեռահաղորդակցությունների և դպրոցների վերականգնման համար։

 

Ֆիլիպինների արտգործնախարար Ռաուլ Էրնանդեսը նշել է, որ երկիրն արդեն 33 երկրներից օգնություն է ստացել։