Լեհաստանի ԱԳՆ-ն նոտա է պատրաստում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ
Լեհաստանի ԱԳՆ-ն պատրաստում է ներողության նոտա ՌԴ դեսպանատան շենքի մոտ տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ ազգայնական «Անկախության երթ» միջոցառման ժամանակ դեսպանատան վրա տարբեր իրեր էին նետել:
Նոտա պատրաստելու մասին լրագրողներին հաղորդել է գերատեսչության մամլո քարտուղար Մարչին Վոյցեխովսկին:
«Լեհական իշխանությունների անունից ԱԳՆ–ն նոտա է պատրաստում, որը կփոխանցվի Ռուսաստանի դեսպանատանը և ԱԳՆ-ին»,-ասել է նա՝ հավելելով, որ 2 երկրների միջև բարեկամական հարաբերությունները կշարունակվեն պահպանվել:










