Ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքը լուսավորող փողոցային լուսատուները և դրոսելները գողացող անձին
Երևանում Կոմունալ տնտեսության փողոցային լուսավորության բաժնի աշխատակիցը հաղորդում է տվել, որ սեպտեմբերից մինչ այսօր Օգոստոսի 23-ի, Հանրապետության, Երիտասարդական և Սարալանջի փողոցներից գողացել են քաղաքը լուսավորող փողոցային 30-ից 35 հատ լուսատուներ և դրոսելներ` պատճառելով մոտ 220.000 դրամի նյութական վնաս:
Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Օգոստոսի 23-ի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1958 թ. ծնված Սամվել Ե.-ին, ով խոստովանել է, որ սեպտեմբերից մինչ օրս ընկած ժամանակահատվածում գողացել է քաղաքը լուսավորող փողոցային լուսատուները և դրոսելները, որոնք վաճառել է տարբեր մարդկանց:
Կատարվում է հետաքննություն:










