Պուտինը հայտարարել է, որ Forbes-ի ցուցակում հայտնվելն իրեն անհանգստանալու առիթ է տվել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Forbes ամսագրի՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում առաջին տեղը զբաղեցնելու փաստը: Նա խոստովանել է, որ դա իրեն անհանգստանալու առիթ է տվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Forbes-ի նոր վարկանիշային ցուցակը, որը հրապարակվել էր հոկտեմբերի վերջին, Պուտինին որակել էր որպես աշխարհի ամենաազդեցիկ մարդ՝ ետևում թողնելով Բարաք Օբամային և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ձինպինին:
«Ես շնորհակալ եմ Forbes-ին, սակայն դրան հետևյալ կերպ են վերաբերվում: Առաջին հերթին, դա միշտ անհանգստանալու առիթ է տալիս, քանի որ մի փոքր սահմանափակում է կամ կարող է սահմանափակել որոշումների կայացման հարցում: Այդ առումով կարող եմ ասել, որ այսօր մի առաջնորդը կճանաչվի որպես այդպիսին, վաղը՝ մեկ ուրիշը, մյուս օրը՝ երրորդը: Դա նորմալ է, մասնագետները զբաղվում են իրենց աշխատանքով, Աստված իրենց առողջություն տա: Սակայն ես նախընտրում եմ դրան քիչ ուշադրություն դարձնել»,- ասել է Վլադիմիր Պուտինը KBS հարավկորեական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում:
«Որովհետև, եթե դրան չափազանց մեծ կարևորություն տանք, դա կսկսի ազդել որոշումներ կայացնելու վրա: Դա չափազանց ցավալի կլիներ»,- հավելել է նա:










