Առաջին անգամ կցուցադրվեն Սբ Պետրոսի մասունքները
Վատիկանում կցուցադրվեն Սբ Պետրոսի` Քրիստոսի աշակերտներից մեկի մասունքները. նման բան տեղի կունենա պատմության մեջ առաջին անգամ, հայտնում է Huffington Post-ը:
Այս ցուցադրումով պետք է նշանավորվի Հավատի տարու ավարտը նոյեմբերի 24-ին:
«Հանուն տիրոջ իրեն զոհած» Պետրոսի մասունքները կլինեն այն անակնկալը, որ կմատուցվի հավատացյալներին, որոնք այդ օրն ուխտագնացություն կանեն:
Ըստ հավատալիքների` Պետրոսը գլխիվայր խաչվել է մ.թ. 64 կամ 67 թ. այն վայրում, որտեղ այժմ նրա անունով տաճարն է:
Հետաքրքրական է, որ եկեղեցին 1940-ականներին հայտնաբերված ոսկորները պաշտոնապես երբեք էլ իրական չի հռչակել:










