Նախագահի առողջության մասին լուրը հիմար սուտ է. Արման Սաղաթելյան

11:15 • 12.11.13

ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը հերքել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա հրապարակումը, թե նոյեմբերի 5-ին նախագահ Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը վատացել է։


«Նախագահի առողջության մասին «Հայկական Ժամանակի» տարածածը հիմար սուտ է` լրագրության հետ աղերս չունեցող մեկի վայ-երևակայության արգասիք»,– Արման Սաղաթելյանը գրել է Twitter միկրոբլոգի իր հաշվում։


Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»–ը գրել էր, թե նախագահի ինքնազգացողությունը վատացել էր, երբ նրան զեկուցել էին, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի խմբի և ոստիկանության միջև բախում է սկսվել, պայթյուններ են հնչում։