Վարշավայում ՌԴ դեսպանատան վրա կատարված հարձակման համար ՌԴ ԱԳՆ է կանչվել Լեհաստանի դեսպանը
Վարշավայում ՌԴ դեսպանատան վրա կատարված հարձակման առնչությամբ ՌԴ-ում Լեհաստանի դեսպան Վոյցեխ Զայոնչկովսկին կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ` բացատրություն տալու, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:
Իսկ Վարշավայի անկարգությունների բերումով արդեն 72 մարդ է ձերբակալվել:
Երեկ Անկախության օրվա առիթով Լեհաստանի մայրաքաղաքում 50 հազար մարդու մասնակցությամբ ցույց էր տեղի ունեցել: Այդ ընթացքում բախումներ էին տեղի ունեցել իրավապահների հետ, ինչի հետևանքով մի քանի ոստիկան տուժել է:
Ակցիայի մասնակիցները հրկիզել էին Ռուսաստանի դեսպանատան ոստիկանական տաղավարը, դեսպանության տարածք նետել պայթուցիկներ, այրել ՌԴ-ի դրոշը:
Մոսկվայում ուժեղացվել է Լեհաստանի դեսպանության անվտանգությունը:










