Սիրիաբնակ քրդերը հայտարարել են ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին

22:54 • 12.11.13

Սիրիայի քրդերը հայտարարել են անկախ ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Agence France-Presse-ին:


Քրդերը, ովքեր բնակվում են Սիրիայի հյուսիս-արևելքում, կազմում են երկրի բնակչության 10%-ը: Նրանք սիրիական իշխանություններին մեղադրում են հակաքրդական քաղաքականություն վարելու մեջ:


Ներկայում գրեթե բոլոր սիրիական տարածքները, որտեղ ապրում են քրդերը, անցել են նրանց ենթակայության տակ: