ՄԱԿ-ը Աֆրիկյան միությունից խնդրում է մեծացնել ռազմական ներկայությունը Սոմալիում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Աֆրիկյան միությունից խնդրում է մեծացնել զորքերի թիվը Սոմալիում՝ հասցնելով 22.126 մարդու: Ինչպես նշում է Риа Новости-ն՝ երեքշաբթի օրն ընդունած հռչակագրում հայտարարվել է, որ պետք է ապահովվի առաքելության ծախսերի թափանցիկությունը:
Ներկայում Սոմալիում զորքերի թիվը կազմում է 17.731 մարդ: Հռչակագրում նշվում է, որ Աֆրիկյան միության ռազմական ներուժի ուժեղացումը կկրի ժամանակավոր բնույթ՝ 18-24 ամիս ընկած հատվածով, ինչից հետո կքննարկվի դրանց քանակի նվազեցման հարցը:
Ըստ փաստաթղթի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նշում է, որ այս առաքելության մասնակից զորքերը պետք է գործեն բոլոր պահանջներին համապատասխան:










