Գերմանիայում համալսարանը սխալմամբ հեռացրել է բոլոր ուսանողներին

12:39 • 12.11.13

Դրեզդենի տեխնիկական համալսարանի համակարգչային ցանցում սխալի պատճառով բուհի բոլոր ուսանողներն անխտիր հեռացվել են։

 

Ինչպես հայտնում է Euromag-ը, վաղ առավոտյան ուսանողներն էլեկտրոնային նամակ են ստացել, որում նշվել է, որ իրենց տվյալները համակարգչային ցանցում 12 օրից կարգելափակվեն, քանի որ նրանք հեռացված են համալսարանից։

 

Սակայն ավելի ուշ՝ մոտ 10 ժամ անց, ուսանողներները տեղեկացել են, որ տեղի է ունեցել տեխնիկական սխալ, և իրենք հեռացված չեն։ 

Համալսարանի ղեկավարությունը ներողություն է խնդրել ուսանողներից։