Ամերիկյան դատախազությունը որոշում է Ցարնաևի համար մահապատիժ պահանջելու հարցը
Ամերիկյան դատախազությունը մինչև այս շաբաթվա վերջ կորոշի Ջոհար Ցարնաևի դեմ մահապատիժ կիրառելու հարցը: Վերջինս մեղադրվում է այս տարվա ապրիլին ԱՄՆ-ում ընթացող Բոսթոնյան մարաթոնի ժամանակ ահաբեկչություն կատարելու մեջ: Ինչպես տեղեկացնում է Риа Новости-ն՝ այս մասին դատական նիստի ժամանակ հայտնել են մեղադրողները:
Դատախազությունն այս հարցի վերաբերյալ իր վերջնական բնութագիրն արդարադատության նախարարին և ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերին պետք է ներկայացներ մինչև հոկտեմբերի 31-ը, սակայն չի տեղավորվել ժամկետներում: Հենց Հոլդերը պետք է կայացնի վերջնական որոշումը:
Ըստ դատավոր Ջորջ Օթուլի՝ գլխավոր դատախազը պետք է որոշում կայացնի մինչև 2014 թվականի հունվարի վերջը:










