ԱՄՆ-ում երեխաներին վերաորդեգրում են համացանցի միջոցով

23:59 • 12.11.13

ԶԼՄ-ները ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացնում են վտանգավոր միտման մասին, որը կապված է որդեգրված երեխաների վերաորդեգրման հետ: Խոսքը որդեգրված երեխայից ազատվել ցանկացող ծնողների և օրինական կարգով երեխաներ որդեգրել չցանկացող անծանոթների միջև կայացած գործարքների մասին է: Ինչպես հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ նման վերաորդեգրմամբ զբաղվում են ծնողները, ովքեր որդեգրել են օտարերկրացի երեխաներին, սակայն նրանք իրենց այլևս պետք չեն:


Ըստ վերջին հետազոտությունների՝ նման վերաորդեգրումներն ավելի հաճախ կատարվում են համացանցով՝ ծնողները «անցանկալի» երեխաների փոխանցման մասին հայտարարությունները տեղադրում են Yahoo և Facebook կայքերում գործող հատուկ խմբերում: Արդյունքում՝ որդեգրված երեխաները հայտնվում են անծանոթների ձեռքում՝ չանցնելով համապատասխան գործընթացները և փաստաթղթերի ձևակերպումը: Այսինքն՝ երեխաները կարող են հայտնվել այնպիսի մարդկանց ձեռքում, որոնց օրենքով չէին թույլատրի երեխա որդեգրել:


Համացանցում մասնավոր վերաորդեգրման համար առաջարկվող երեխաները հիմնականում 6-14 տարեկան են: Նրանք հիմնականում որդեգրվել են Ռուսաստանից, Չինաստանից, Եթովպիայից և Ուկրաինայից: