Նյու Յորքում կբացվի նոր Համաշխարհային առևտրի կենտրոնի առաջին երկնաքերը
Նյու Յորքում (ԱՄՆ) տեղի կունենա վերականգնված Համաշխարհային առևտրի կենտրոնի (World Trade Center) առաջին երկնաքերի բացման հանդիսավոր արարողությունը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին:
Բացումից հետո նախագծի հեղինակը մտադիր է զբաղվել 72-հարկանի երկնաքերի 214 հազար քառակուսի մետր գրասենյակային և առևտրային տարածքի համար վարձակալներ փնտրելով: Դեռ երկնաքերում տեղակայվելու ցանկություն է հայտնել երկու ընկերություն:
«Զույգ աշտարակներն» ավերվել էին 2001 թվականին՝ ահաբեկչական հարձակման ժամանակ: WTC-ի վերականգնման համար Silverstein Properties-ը ծախսել է 1,67 միլիարդ դոլար:










