Սաակաշվիլիի նստավայրի մոտ կտրած ականջով մերկ ոստիկանի են գտել

14:22 • 12.11.13

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Զուգդիդիում գտնվող նստավայրի մոտ ոստիկանության վիրավոր աշխատակցի են հայտնաբերել, հաղորդում է lenta.ru-ն:

 

Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ոստիկանն ամբողջովին մերկ է եղել, արյունլվա, ականջը՝ կտրած: Ականատեսները հայտնել են, որ տղամարդուն դուրս են գցել անցնող միկրոավտոբուսից:

 

Դեպքի վայրում հայտնաբերել են նաև ոստիկանական համազգեստը, որը պատկանել է տուժողին: Ոստիկանը հոսպիտալացվել է: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Վիրավորի մոտ հայտնաբերվել են նաև այլ կոտրվածքներ ու վնասվածքներ:


Գործի առթիվ քրեական գործ է հարուցվել:

 

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն ստացվել: Թե ինչպես է արձագանքել Սաակաշվիլին նստավայրի մոտ տեղի ունեցած դեպքին, նույնպես հայտնի չէ: