ԱՄՆ-ն ընդլայնել է ահաբեկչական խմբավորումների ցանկը
Արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների ամերիկյան ցուցակում է հայտնվել Նիգերիայում գործող «Բոկո հարամ» ծայրահեղ իսլամիստական խմբավորումը։ Այս մասին հայտնել են պաշտոնյաները, որոնք տեղյակ են ԱՄՆ-ի վարչակազմի ձեռնարկած միջոցառումներից, գրում է Взгляд-ը:
Ներկայում պարբերաբար վերանայվող այդ «սև ցուցակում» է ներառված ավելի քան 50 խմբավորում:
Չի բացառվում, որ այդ ցուցակի համալրման մասին ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես կհայտնի արդեն չորեքշաբթի օրը: Ինչպես ակնկալվում է՝ «Բոկո հարամ» կազմակերպության հետ ցուցակում կընդգրկվի նրա «Անսարու» կոչվող «ճյուղավորումը»:
Գործնականում դա նշանակում է, որ ԱՄՆ-ի ֆիզիկական և իրավաբանական անձանց կարգելվի որևէ գործ ունենալ խմբավորումների հետ, որոնց նկատմամբ ձեռնարկվում են պատժամիջոցներ, այդ թվում՝ նրանց նյութական օգնություն տրամադրել:










