Մայր Աթոռի ուշադրությունը հրավիրում են հայր Հակոբի սեռական կողմնորոշման վրա. հոգևորականը հերքում է (տեսանյութ)

19:33 • 13.11.13

«Միացյալ երիտասարդական լիգա» կազմակերպության անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուշադրությունն են հրավիրում հայր Հակոբ աբեղա Գրիգորյանի սեռական կողմնորոշման վրա՝ ներկայացնելով լուսանկարներ, որոնցում հայր Հակոբը, ըստ ՄԵԼ–ի, որպես միասեռական հայտնի Դավիթ անունով մի երիտասարդի հետ է, այս մասին տեղեկացնում է Henaran.am–ը։


 

ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանը նշում է, որ լուսանկարները ստացել են Facebook սոցիալական ցանցով:
Թեև թատերագետ Լևոն Մութաֆյանը ՄԵԼ-ի անդամներին տեղեկացրել էր, որ հայր Հակոբ աբեղա Գրիգորյանը համասեռամոլ է, սակայն ՄԵԼ-ի անդամները դա չեն պնդում, ուղղակի հրապարակում են հայր Հակոբի և երիտասարդ տղայի նկարները, որտեղ կուսակրոն քահանան կերակրում է նրան:


Մանրամասները՝ այստեղ։
 

Aravot.am–ը տեղեկացնում է, որ խմբագրություն է զանգահարել հայր Հակոբը, ով ասել է, որ լուսանկարի երիտասարդն իր մորաքրոջ տղան է, և այդ լուսանկարներն անհետացել են իր անձնական համակարգչից:

 

 

Նա նաև նշել է, որ իր մորաքրոջ տղան այժմ բանակում է և շատ է ազդված այդ լուսանկարների հրապարակումից ու դրանց վերագրվող պատմություններից:

 

Հայր Հակոբն այս պատմության մեջ տեսնում է Լևոն Մութաֆյանի դերակատարությունը և խոստացել դրան անդրադառնալ հետագայում:

 

Մանրամասներն՝ այստեղ։