Ֆինլանդիայում իրար են բախվել 2 ռազմական ինքնաթիռ

16:18 • 13.11.13

Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի 2 ինքնաթիռ իրար են բախվել երկրի արևմուտքում, հայտնում է РИА-Новости-ն՝ Yle հեռուստառադիոընկերությանը հղումով։

 

Ըստ առկա տեղեկությունների՝ BAE Hawk ուսումնամարտական ինքնաթիռները բախվել են Կաուհավա քաղաքի մոտ, որտեղ գտնվում է Ֆինլանդիայի զինված օդուժի ամառային դպրոցը։ 

 

Օդաչուները կատապուլտով դուրս են նետվել, սակայն նրանց վիճակի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։
Միջադեպի մանրամասները ճշտվում են։