Բարձր աշխատավարձերից կօգտվեն 238 000 հոգի, որոնցից բարձրաստիճան պաշտոնյաները չեն անցնում 1000-ից. Վաչե Գաբրիելյան
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքն առաջին ընթեցմամբ ընդունվելուց հետո էլ հասարակությանը պարզաբանելու խնդիր է տեսնում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
«Ես կխնդրեի, որ մեկ անգամ ևս Կառավարությունը հնչեցներ, թե ի՞նչ շրջանակում է աշխատավարձերը բարձրանալու և քանի՞ մարդ է օգտվում դրանից, որ թյուր կարծիքը հասարակության մեջ իսպառ վերանա»,-խորհուրդ տվեց պատգամավորը։
Հարցին պատասխանեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը և հայտարարեց, որ խոսքը վերաբերում է 238.000 հոգու, ովքեր հանրային հատվածներում աշխատում են։ «Եվ այս ընդհանուր քանակի մեջ բարձրաստիճան պաշտոնյաները չեն անցում 1000-ից»,-հայտարարեց նախարարը և ամփոփեց, թե միայն «բարձրաստիճան պաշտոնյաների խնդիր» ձևակերպումն այնքան էլ կոռեկտ չէ։
«Ես դա կարող եմ ներկայացնել ամբոխավարական հնարք»,-ասաց նա և թվարկեց, որ նույն Փրկարար ծառայության ֆոնդին ամենաբարձր հատկացումներ են տվել, նաև ավելացել են Առողջապահության ոլորտի աշխատավարձերը և նույն բժիշկների աշխատավարձերը բարձրանալու են ավելի քան 100 տոկոսով։
«Այս երևույթների մասին պետք է խոսել և առավել մանրամասն ներկայացնել մեր բնակչությունը»,-ասաց նա։
Գալուստ Սահակյանը հեռուստաընկերություններին խորհուրդ տվեց անդրադառնալ այս հարցին:










