Վրաստանի և ԱՄՆ-ի զինծառայողները համատեղ զորավարժություններ են իրականացրել
Ամերիկյան ռազմական նավի վրա վրաց-ամերիկյան համատեղ զորավարժություններ են տեղի ունեցել, տեղեկացնում է Грузия online-ը։
Վրացական առափնյա պաշտպանության 40 ներկայացուցիչներ և ամերիկյան նավաստիները համատեղ զորավարժություններ են իրականացրել ամերիկյան «Mount Whitney» ռազմանավի վրա, տեղեկացնում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան կայքը։
Զորավարժությունների մասնակիցները մշակել են փոխգործակցությանը, անձնակազմի կառավարմանն առնչվող հարցեր, որոնք նախատեսված էին ծրագրով։
Համատեղ զորավարժություններն ուժեղացնում են կապերը Վրաստանի և ԱՄՆ-ի միջև. ասված է դեսպանատան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։










