Լիտվայում պատգամավորը համասեռամոլներին ծակ հետևով ջինս է նվիրել

21:56 • 13.11.13

Լիտվայի Սեյմի պատգամավոր Պյատրաս Գրաժուլիսը, ով հայտնի է համասեռամոլների հանդեպ իր բացասական վերաբերմունքով, «նվեր» է արել համասեռամոլների տեղի լիգային: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Delfi.lt-ին:


Պատգամավորը նվիրել է հատուկ ջինսեր, որոնց հետևի մասում կարված է կայծակնաճարմանդ: Նա նշել է, որ դրանք կատարելագործված ջինսեր են՝ հավելելով, որ ամոթալի չի համարում իր արարքը:


Գրաժուլիսը ջինսերն անձամբ տարել է Համասեռամոլների լիտվական լիգա, որտեղ պատգամավորի «նվերը» գարշելի են անվանել: Արդյունքում՝ համասեռամոլները իշխանություններին կոչ են արել՝ դատապարտել խորհրդարանականի արարքը: