Չորս հնդկացիական ցեղերում օրինականացվել են միասեռ ամուսնությունները
ԱՄՆ-ի տարածքում առնվազն չորս հնդկացիական ցեղ օրինականացրել է միասեռ ամուսնությունները, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Bloomberg-ին:
Ինքնիշխան ցեղերը չեն ենթարկվում նահանգներում գործող որոշ օրենքների: Միասեռ ամուսնություններ են արձանագրվել առնվազն 7 ցեղերում՝ Օկլահոմայի, Օրեգոնի և Միչիգանի տարածքներում, որտեղ ընտրողները 2004 թվականին սահմանադրորեն արգելել են միասեռ ամուսնությունները:
«Միասեռ ամուսնությունը տեղ է զբաղեցնում ԱՄՆ-ում շատ ցեղերի ավանդական արժեքների ցանկում»,- կարծում է Վաշինգտոնի համալսարանի Հնդկացիական իրավունքների կենտրոնի տնօրեն Ռոն Ուայթները:










