ԵԽԽՎ նախագահ Մինյոնը հավակնում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնին

18:11 • 13.11.13

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը մտադիր է զբաղեցնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Այս մասին ria.ru-ին հայտնել է խորհրդարանականը՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ:

 

«Ես Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու եմ, եթե, իհարկե, Ֆրանսիան ինձ աջակցի»,- հայտնել է նա:


Ընտրվելու դեպքում Մինյոնը մտադիր է զարգացնել Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների կապերը:

«Այդ կազմակերպությունը պետք է ավելի մեծ քաղաքական կշիռ ունենա, առավել բազմակողմ աշխատի ՄԱԿ-ի և Եվրամիության, ինչպես նաև տարածաշրջանային միավորումների հետ»,- հայտարարել է Մինյոնը:

 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի թեկնածուները հայտնի կդառնան մինչ 2014 թվականի հունվարի 1-ը: