Միքայել Դանիելյանը «ծախված չէ», այդ պատճառով նրա կազմակերպությանը ՔԿՀ չեն թողնում

13:10 • 13.11.13

Թե՛ Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանին, թե՛ նրա կազմակերպությանը Քրեակատարողական հիմնարկների վարչության ղեկավարությունը հրամայել է ՔԿՀ չթողնել, հետևաբար, Միքայել Դանիելյանը հնարավորություն չի ունեցել հանդիպելու Շանթ Հարությունյանին և մյուս կալանավորներին:


Այս մասին հայտնեց Միքայել Դանիելյանը, իսկ ի պատասխան Tert.am-ի հարցի, թե ի՞նչն է պատճառը, որ մյուս իրավապաշտպաններին թողնում են, իրենց՝ ոչ, ասաց. «Որովհետև մենք ծախված չենք»:

 

Իրավապաշտպանը հրաժարվեց պատասխանել սրանից բխող մյուս հարցին՝ «այսինքն՝ մյուս իրավապաշտպանները ծախվա՞ծ են»՝ ասելով. «Ես ասում եմ՝ Դուք ենթադրություններ եք անում»:


Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հեղափոխության հայտարարած Շանթ Հարությունյանը, ով գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հրաժարվել էր փաստաբանից: Սակայն ինչպես Tert.am-ին հայտնի դարձավ, նա համաձայնել է օգտվել Հանրային պաշտպան Գարիկ Մալխասյանի փաստաբանական ծառայություններից: