Ադրբեջանից բերված տասնյակ հազարավոր տոննա բանջարեղեն են այրել Մոսկվայում
Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանի մթերային շուկայում ոչնչացվել է ավելի քան 35 հազար տոննա ադրբեջանական մթերք, որն առանց փաստաթղթերի է եղել: Այս մասին, ինչպես փոխանցում է haqqin.az-ը ՝ ИТАР-ТАСС-ին հղումով, հայտնել է առևտրային ծառայությունների մոսկովյան բաժանմունքի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը:
Վերջինս նշել է, որ մթերային շուկան դեռևս փակ է: Նրա խոսքով՝ ներկայում որոշ ներդրողներ տարբեր կարծիքներ են առաջարկում տարածքի վերաբացման և նոր կիրառության վերաբերյալ: Առաջարկներից մեկի համաձայն՝ տարածքը կարող է օգտագործվել որպես բաշխիչ կենտրոն:










