Թուրքիան ՆԱՏՕ-ին խնդրում է երկարաձգել «Պատրիոտ» զենիթահրթիռային համալիրների տեղակայման ժամկետը

17:43 • 13.11.13

Թուրքիայի իշխանությունները ՆԱՏՕ-ի հրամանատարությանը խնդրել են երկարաձգել «Պատրիոտ» զենիթահրթիռային համալիրների ժամկետը ևս մեկ տարով, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ France-Presse-ին հղումով։

 

Անկարան 2012թ.-ի նոյեմբերին դիմել էր ՆԱՏՕ-ին՝ Սիրիայի սահմանին «Պատրիոտ» ԶՀՀ-ներ տեղակայելու խնդրանքով։ Իրենց համակարգերն էին ուղարկել ԱՄՆ-ն, Նիդեռլանդներն ու Գերմանիան։ Դրանց տեղակայումը Թուրքիայում ավարտվել է փետրվարին։

 

«Մենք նամակ ենք ստացել Թուրքիայի կառավարությունից, որտեղ մեզ խնդրում են երկարաձգել «Պատրիոտ» համակարգերի տեղակայումը մեկ տարով»,-ասել է գործակալության աղբյուրը։

 

Նա հաղորդել է, որ ՆԱՏՕ-ն պարբերաբար գնահատում է իրավիճակը տարածաշրջանում և կարծում է, որ Թուրքիայի դեմ սպառնալիքները Սիրիայի կողմից շարունակում են լուրջ մնալ։