Ֆիլիպինների իշխանությունները պաշտոնապես հայտարարել են թայֆունի հետևանքով 1833 զոհի մասին

09:29 • 13.11.13

Ֆիլիպիններին պատուհասած «Հայան» թայֆունի հետևանքով զոհերի պաշտոնական թիվը 1833 է։ Եվս 84-ը համարվում են անհետ կորած, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Ֆիլիպինների արտակարգ իրավիճակների ազգային գործակալությանը։

 

Զոհերի մասին տվյալները խիստ տարբեր են՝ կախված աղբյուրից։ Նախօրեին ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Ակինոն զոհերի ընդհանուր թիվը նշել էր 2-2.5 հազ. մարդ։

 

Միևնույն ժամանակ Լեյտե նահանգի իշխանությունները, որտեղ եղել է թայֆունի հիմնական հարվածը, հայտնում են ավելի քան 10 հազ. զոհի մասին։