Ոստիկանները Սամարա-Երևան և Մոսկվա-Երևան ինքնաթիռների ժամանումից հետո հայտնաբերել են հետախուզվողներ (տեսանյութ)
«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից նոյեմբերի 11-ին Սամարա-Երևան չվերթերի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել և ոստիկանության Արմավիրի բաժին է բերման ենթարկվել Արմավիրի մարզի բնակիչ, 1977թ. ծնված Մ. Հովհաննիսյանը, ով 2011թ. դեկտեմբերից հետախուզվում էր Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի՝ «Խուլիգանություն» հատկանիշներով:
Այս մասին հաղորդում է Ոստիկանության կայքը:
Նույնը օրը Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո ոստիկանները հայտնաբերել և Արմավիրի մարզի ոստիկանական բաժանմունք բերման են ենթարկել 1990թ. ծնված Հ. Հարությունյանին, ով նույն բաժնի կողմից հետախուզվում էր 2011թ. մայիսի 17-ից:










