Մի վերացրեք «պոլիտեխնիկը». Վանաձորում դասախոսներն ու ուսանողները դեմ են «մանկավարժականին» միանալու հեռանկարին

18:29 • 13.11.13

Այսօր բողոքի ցույցի են դուրս եկել ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսները, ովքեր պահանջում են «չվերացնել պոլիտեխնիկը»: Նրանք բողոքի երթով Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղից շարժվել են դեպի Հայքի հրապարակ՝ Լոռու մարզպետարան: 

 

Այս մասին հաղորդում է Lorinews.am-ը:
 

«Էսօր պոլիեխնիկն են վերացնում, վաղն էլ մեզ են վերացնելու….ու՞մ է պետք երկիրն առանց ինժեների, սա ինչ խայտառակություն է»,-դժգոհել են դասախոսները:

 

Նշենք, որ երկու բուհերի միացումը պետք է կատարվի ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից Կառավարությանը ներկայացրված «Վանաձորի Հով. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշման նախագծի հիման վրա:

 

Լուսանկարը՝ lorinews.am-ի: