Անհայտ անձը կրակ է բացել «Շերեմետևո» օդանավակայանում
12:16 • 13.11.13
Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարածքում, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«09։26-ին անհայտ անձը սև մեքենայից (տաքսի) կրակ է բացել քաղաքացու վրա, որը ժամանել էր Բիշկեկի չվերթով։ Նախնական տվյալներով՝ D տերմինալից դուրս գալիս տղամարդու ուղղությամբ երկու անգամ կրակել են»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Placeholder










