Պուտինին թեքվանդոյի 9-րդ դան է շնորհվել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հարավային Կորեա կատարած այցի ժամանակ արժանացել է կորեական թեքվանդո մարզաձևի պատվավոր 9-րդ դանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատվավոր գոտին և համապատասխան վկայականը Պուտինին է հանձնել Թեքվանդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Չու Չհոն Վոնը:
Այս առիթով Պուտինն ասել է, թե իր կարծիքով՝ ինքն արժանի չէ նման բարձր դանի: Եվ առաջարկել է դա մարզաձևի հանրահռչակմանն ուղղված քայլ համարել:
Աշխարհում ընդամենը մի քանի մարդ կա, որ 9-րդ դան ունի: Դրանց թվում են ԱՄՆ-ի, Ինդոնեզիայի, Հոնդուրասի, Իսպանիայի, Խորվաթիայի և Պակիստանի առաջնորդները:
Պուտինը ձյուդոյի և սամբոյի սպորտի վարպետ է:










