Լեհաստանի նախագահը ներողություն է խնդրել ՌԴ-ից՝ դեսպանատան մոտ տեղի ունեցած անկարգությունների պատճառով

15:09 • 13.11.13

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ներողություն է խնդրել Ռուսաստանից՝ Վարշավայում Անկախության օրը տեղի ունեցած անկարգությունների պատճառով, որոնց ընթացքում ՌԴ դեսպանատան վրա քարեր էին նետել և փորձել հրկիզել պահակակետը։

 

«Լեհական պետության անունից ներողություն եմ խնդրում՝ գիտակցելով, որ Լեհաստանի հեղինակությունը վնասներ է կրել տեղի ունեցածից»,-ասել է նա։

 

Նախագահի խոսքով՝ ռուսական դեսպանատան մոտ տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և արդարացում չունեն։

 

Ի դեպ, Մոսկվայում այսօր մի խումբ ազգայնականներ փորձել են կրակներ նետել Լեհաստանի դեսպանատան ուղղությամբ. կան ձերբակալվածներ։

 

Հիշեցնենք, ՌԴ արտգործնախարարությունը Լեհաստանի իշխանություններից պաշտոնապես պահանջել էր ներողություն խնդրել՝  Վարշավայում ռուսական դեսպանատան մոտ ազգայնականների կազմակերպած «անարգանքի» համար։