ՎՏԲ-Հայաստան Բանկը չի խախտել «Միկա Ցեմենտ» աշխատակիցների առջև իր պարտավորությունները և դատի կտա «Ժողովուրդ» օրաթերթին
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել հայտարարությամբ` ժխտելով «Ժողովուրդ» օրաթերթում 13.11.13թ. հրապարակված տեղեկատվության իսկությունը:
Հայտարարության տեքստում նշվում է.
«Թերթում տպագրվել էր նյութ ՎՏԲ-Հայաստան Բանկին պատկանող «Միկա Ցեմենտ» գործարանի աշխատակցի մահվան վերաբերյալ՝ նրան 5 ամսվա աշխատավարձ չվճարելու պատճառով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը «Միկա Ցեմենտ» ՓԲԸ 100% սեփականատեր է դարձել 2013թ. հուլիսից: Հուլիսից էլ ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրել է ձեռնարկությանը ֆինանսավորում ստորագրած համաձայնագրի շրջանակներում:
Ֆինանսավորումը կատարվել է «Միկա Ցեմենտ» գործարանի պարտքերի մարման պարտավորությունների կատարման նպատակով` այդ թվում նաև աշխատավարձերի վճարման նպատակով: Շնորհիվ ստացված միջոցների «Միկա Ցեմենտ» ցեմենտի գործարանը վերականգնել է իր աշխատանքը, որը դադարեցվել էր ընկերության կողմից պարտքային պարտավորությունների չկատարման պատճառով:
Այսպիսով, 5 ամսվա աշխատանքային պարտք աշխատակիցների հանդեպ ձեռնարկությունը չուներ: Բանկի կողմից ֆինանսավորման մասին տեղեկությունը Բանկը հրապարակել է 18.07.2013
(http://ru.vtb.am/about/news/280989/).
Հրապարակված նյութի ոչ հավաստի բնույթի հետ կապված Բանկը կայացրել է որոշում հայց ներկայացնել ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի՝ Բանկի գործարար համբավն արատավորող տեղեկություն տարածելու համար:
Այժմ «Միկա Ցեմենտ» ընկերությունն աշխատում է սովորական ռեժիմով: Արտադրանքի մատակարարումն իրականացվում է ժամանակացույցին համապատասխան»:










