Ալ Բանոն չի իմացել Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում» ներառվելու մասին

15:46 • 14.11.13

«Ես պարզապես երգիչ եմ, այլ ոչ քաղաքական գործիչ։ Աշխարհի շատ երկրներում կա նման խնդիր։ Ես խաղաղության կողմնակից եմ, սիրում եմ աշխարհի բոլոր մարդկանց։ Կարծում եմ՝ գիտակից մարդիկ ինձ կհասկանան»,-vesti.az-ին տված հարցազրույցում ասել է իտալացի երգիչ Ալ Բանոն, որի ելույթը Բաքվում նախատեսված է դեկտեմբերի 18-ին։

 

Նա ասել է, որ ոչինչ չի իմացել ղարաբաղյան հակամարտության մասին, երբ մեկնել է Ղարաբաղ, ինչի համար հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»։

«Ցավում եմ, որ այդպես տեղի ունեցավ։ Ես խաղաղ մարդ եմ և չեմ ցանկանում խորանալ այդ խնդրում։ Հույս ունեմ, որ դա կլուծվի լավագույն կերպով»,-ասել է նա։

 

Ալ Բանոն նշել է, որ չի իմացել Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում» ներառվելու մասին։ Սակայն երբ իմացել է, դիմել է Իտալիայում Ադրբեջանի դեսպանին, և այժմ բոլոր խնդիրները կարգավորվել են։

«Ես ուրախությամբ ելույթ կունենամ Բաքվի հանրության առաջ։ Մինչ հանդիպում՝ դեկտեմբերի 18-ին»,-ասել է նա։