ԱՄՆ-ում խողովակաշար է պայթել
Ամերիկյան Տեխասում պայթյուն է տեղի է ունեցել խողովակաշարի վրա: Այս մասին հաղորդում է Газетa.ru-ն՝ հղում կատարելով AP-ին:
Հաղորդվում է, որ դա տեղի է ունեցել նահանգի հյուսիսում գտնվող Միլֆորդ քաղաքի մոտակայքում:
Պայթյունի հետևանքով տարհանվել են մոտակա բնակավայրերի և քաղաքի բնակիչները:
Միջադեպի վայրում աշխատում են հրշեջները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:










