«Արսենալի» երկրպագուն իր ակումբի պարտության պատճառով անտուն է մնացել
«Արսենալ» ֆուտբոլային ակումբի երկրպագուն անտուն է մնացել իր սիրած թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունից հետո: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Observer-ին:
Ուգանդայի բնակիչ Հենրի Դաբասանին գրազ էր եկել Ռաշիդ Յիգանի հետ, ով իր հերթին առաջարկել էր իր մեքենան և կնոջը: Արդյունքում՝ հաղթող է ճանաչվել Յիգան, որովհետև մանչեսթերյան թիմը կարողացել էր հաղթանակ տանել «Արսենալի» նկատմամբ: Խաղի ավարտից հետո Դաբասանին ուշագնաց է եղել:
Հաջորդ օրը Յիգան իր ընկերների հետ մտել է Դաբասանիի տուն և դուրս է վտարել նրա ընտանիքին: Այժմ պարտվողը տուն է որոնում:










