Կապիկնե՛ր, գենդերնե՛ր, սրիկանե՛ր. ազատամարտիկները խիստ գործնական քայլերի կանցնեն

20:18 • 14.11.13

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն ազատամարտիկների հերթական հանրահավաքին հայտարարեց, որ արդեն ժամանակն է խիստ գործնական քայլերի անցնելու: «Մենք պետք է կարողանանք անել երկու բան՝ պետք է մոբիլիզացնենք ժողովրդին և սկսենք գործել»,-ասաց նա:

 

Անդրադառնալով աշխարհաքաղաքական խնդիրներին և դրանց մեջ Հայաստանի մասնաբաժնին՝ նա խոսքն ուղղեց Ռուսաստանին. «Քանի՞ անգամ ենք խոսել Ռուսաստանի թերությունների մասին, մեկ էլ՝ ՕԵԿ անդամին վերցնում ու դարձնում են ՀԱՊԿ-ի ակադեմիայի ռեկտոր: Ինչի՞ համար են այդ սխալները»:

 

Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ երկու խոշորագույն անեծք կա հայ ժողովրդի վրա. Մեկն այն է, որ հանքերը վերցրել են, ամբողջ հարստությունը կողոպտվում է երկրից, երկրորդը բանկերում ժողովրդի ունեցած վարկերն են, այսինքն՝ ամբողջ ժողովուրդը պարտքի տակ է: «Մեկ-երկու ամսվա ընթացքում պետք է կարողանանք ժողովրդին ոտքի հանել, պետք է կարողանանք նաև՝ ճիշտ ընտրել այն մարդկանց, որոնք պետք է խոսեն ժողովրդի հետ»,-ասաց նա և կոչ արեց. «Մենք հետ գնալու ճանապարհ չունենք, միայն՝ առաջ, ուրեմն՝ բոլորս դեպի ռազմադաշտ»:

 

«Կապիկնե´ր, գենդերնե´ր, սրիկանե´ր»,-իշխանություններին ասաց ազատամարտիկ, շարքային Ապարը և հայտարարեց. «Հաղթանակը մե´րն է լինելու ու՝ ֆսյո»:


Ելույթ ունեցավ նաև ազատամարտիկ Վարդան Մալխասյանը՝ հայտարարելով, թե ներկայիս իշխանությունները Շանթ Հարությունյանին մեղադրելու իրավունք չունեն: «Մենք պետք է սրանց հաղթենք, իսկ հաղթելու համար նախ՝ արիություն է անհրաժեշտ, այն մարդիկ, որնց մեջ կա վախի նշույլ, պետք է մոռանան դա և անցնեն պայքարի»: