Ադրբեջանական բանակում զինված միջադեպեր են տեղի ունեցել

12:17 • 14.11.13

Ադրբեջանի առաջնագծում տեղակայված զորամասերից մեկում 19-ամյա զինծառայող Էլման Սուլեյմանովն իր զենքից կրակ է բացել հասակակից ծառայակից Նաթիգ Ասադովի վրա։ Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է haqqin.az-ը։

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հաղորդել են, որ դեպքի առթիվ սկսվել է հետաքննություն։

 

Մեկ այլ զորամասում ևս հրազենի գործադրմամբ դեպք է տեղի ունեցել։ 19-ամյա Մուսեիբ Շահմարդանովը հրազենային վնասվածք է հասցրել ինքն իրեն։ Վիրավոր զինծառայողը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

 

Ադրբեջանի ՊՆ-ն միջադեպը դեռևս չի մեկնաբանել։