ԱԱԽ քարտուղարը պաշտոնական այցով մեկնել է Շվեյցարիա

10:50 • 14.11.13

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը 
Շվեյցարիայի Համադաշնության պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության և սպորտի դաշնային նախարարության գլխավոր քարտուղար, Անվտանգության քաղաքականության հարցերով դեպատամենտի ղեկավար Քրիստեան Կատրինայի հրավերով նոյեմբերի 14-15-ը մեկնել է Շվեյցարիա:

 

Այս մասին հայտնում են ԱԱԽ մամուլի ծառայությունից: 

 

Արթուր Բաղդասարյանը այցի շրջանակում հանդիպումներ է ունենալու ինչպես Շվեյցարիայի իր գործընկերոջ, այնպես էլ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, Անվտանգության հանձնաժողովի նախագահ Ուլի Մաուրերի, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի պետքարտուղար Իվ Ռոսսիերիի և Արտաքին գործերի դաշնային նախարարության Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ հարցերով դեպարտամենտի ղեկավար Արթուր Մաթթլիի հետ:

 

Նախատեսված են Արթուր Բաղդասարյանի այցելությունները Ականազերծման ժնևյան միջազգային մարդասիրական կենտրոն, ինչպես նաև Անվտանգության քաղաքականության ժնևյան կենտրոն` այս կառույցների հետ հետագա համագործակցություն սկսելու և խորացնելու նպատակով: