Մոսկվայում գողերը մտել են ոսկերչական սրահ, երբ պահակն Angry Birds խաղալիս է եղել (տեսանյութ)

15:23 • 14.11.13

Տեսախցիկները ֆիքսել են Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող խանութներից մեկում երեքշաբթի օրը տեղի ունեցած գողությունը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է անվտանգության աշխատակիցն իր բջջային հեռախոսով խաղ խաղում՝ խանութը հսկելու փոխարեն, հաղորդում է lifenews.ru-ն:

 

Այդ պահին խանութի սրահ է ներխուժել երեք հանցագործ:


58-ամյա պահակն այնքան տարված է եղել խաղով, որ անգամ տեսնելով խանութ մտնող երիտասարդներին և արդեն աթոռից վեր կենալով՝ փորձել է վերջացնել խաղը և նոր միայն բջջայինը դնել գրպանը: Հենց այդ պահին էլ նա իր առաջ տեսել է իրեն ուղղված հրացանը:

 

Հարձակումը տեղի է ունեցել խանութի փակվելուց քիչ առաջ: Գողերը, հավանաբար, ակնկալել են, որ այդ ուշ ժամին պահակը և վաճառողուհին ավելի հանգիստ կլինեն, քանի որ այդ ժամին հաճախորդներ չեն լինում խանութում: Վաճառողուհին չի հասցրել սեղմել տագնապի ազդանշանը, քանի որ հեռու է գտնվել դրամարկղից: Գողերը, այսպիսով, հանգիստ հավաքել են զարդերն ու անհետացել:

Տեսանյութը դիտել այստեղ: