Սիդնեյի ոստիկանությունը ոչնչացրել է ավտոմեքենայից առգրավված 150 կգ պանիրը
Ավստրալական Սիդնեյ քաղաքի ոստիկանությունը 150 կիլոգրամ պանիր է առգրավել ավտոմեքենայից: Ենթադրվում է, որ պանիրը ձեռք է բերվել անօրինական ճանապարհով, գրում է Guardian-ը:
Մասնավորապես, ոստիկանները մեքենայի մեջ հայտնաբերել են արգելված դեղամիջոցներ և 150 կիլոգրամ Cheese King բրենդի պանիր: Մեքենայի 31-ամյա ուղևորը մեղադրվել է արգելված դեղամիջոց և ապրանքներ ունենալու համար, որոնք, ենթադրվում է, գողացված են եղել:
Ոստիկանության խոսնակի խոսքով՝ ոստիկանության աշխատակիցներն այլ ելք չեն ունեցել, քան ոչնչացնել կաթնամթերքը:
«Քանի որ այն մի քանի ժամ շարունակ չէր սառեցվել, պոտենցիալ առողջական վտանգ էր ներկայացնում»,- ասել է նա:










