Բրիտանիան թույլ կտա դատավարություն անցկացնել Skype-ի միջոցով

17:49 • 14.11.13

Ժամանակակից համացանցային տեխնոլոգիաները հնարավորություն կտան բրիտանացիներին մասնակցել դատական նիստերին Skype տեսաձայնային ծառայության միջոցով, հայտնում է Euromag-ը։

 

Նման որոշում է կայացրել նորանշանակ գլխավոր դատավոր լորդ Թոմասը, ով մանրամասնել է, որ Skpye-ով դատական նիստին մասնակցելն առավել պակաս ծախսատար է, քան այլ հեռահաղորդակցային համակարգերի օգտագործումը։

 

Նա նաև նշել է, որ Skype-ի այլընտրանք կարող է լինել Face Time ծառայությունը։

 

Սակայն ոմանց կարծիքով՝ Skype-ով դատական նիստեր անցկացնելու դեպքում դրանք կկորցնեն իրենց լրջությունը։