Հունգարիայում մահացած ուղեղով կինը երեխա է լույս աշխարհ բերել

13:31 • 14.11.13

Հունգարիայում մահացած ուղեղով կինը երեխա է լույս աշխարհ բերել, հայտնում է Российская Газета-ն։

 

31-ամյա կնոջ ուղեղն այդ վիճակում է գտնվել 92 օր շարունակ. դա տեղի ունեցել հղիության 15-րդ շաբաթում։ Սակայն բժիշկները որոշել են փրկել երեխային ու սկսել են օգնել, որպեսզի հիվանդ կնոջ օրգանիզմի աշխատանքը չկանգնի։

 

Դեբրեցենի համալսարանի բժշկական գիտական կենտրոնի մասնագետները պատմել են, որ տղան լույս աշխարհ է եկել հղիության 27-րդ շաբաթում։ Նա կշռել է ընդամենը 1.42 կգ, սակայն միանգամայն առողջ է եղել։ Այժմ նորածնին պահում են բարեկամները։

 

Երեխայի ծնվելուց հետո կնոջն անջատել են կենսապահովման սարքից։ Նրա սիրտը, երիկամներն ու ենթաստամոքսային գեղձը փոխպատվաստվել են այլ հիվանդների։ Ըստ բժիշկների՝ այդ օրգանները դարձել են առնվազն 4 մարդու կյանքի փրկության աղբյուր։