Վրաստանում մոտ 3.000 երկաթուղայիններ գործադուլ են անում
«Վրացական երկաթուղի» ընկերության մոտ 3 հազար աշխատակիցներ այսօր գործադուլ են սկսել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը, տեղեկացնում է Новости Грузии-ն։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, նոր ձևավորված արհմիության մեջ միավորվել է մոտ 6.000 մարդ։
«Նրանք (ղեկավարությունը) չի գնում բանակցությունների։ Այս պահին գործադուլին մասնակցում է մոտ 3.000 մարդ. դրանք տարբեր ծառայությունների ներկայացուցիչներ են՝ ինչպես Թբիլիսիից, այնպես էլ Բաթումիից, Խաշուրիից, Գարդաբանիից»,-ասել է արհմիության ղեկավարը։
Ցուցարարների թիվն աստիճանաբար ավելանում է։
Լրատվամիջոցների տվյալներով՝ ցուցարարները հավաքվել են կայարանի մոտ՝ Թբիլիսիի մատույցներում։
Գործակալությունը նշում է, որ ընկերությունը նախօրեին հայտարարություն էր տարածել, որում նշվել էր, որ արհմիության գործողությունները ղեկավարվում են դրսից և հետապնդում են առանձին լիդերների շահերը, որոնք ընդհանուր քիչ բան ունեն երկաթուղու աշխատակիցների իրավունքների պաշտպանության հետ։










