Հրվ. Օսիայի տարածքում երկրաշարժ է գրանցվել

17:50 • 14.11.13

Հարավային Օսիայի Ցխինվալի շրջանի Ջավա գյուղի մոտակայքում այսօր 3.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, տեղեկացնում է Новости Грузии-ն։

 

Վրաստանի Սեյսմոլոգիական հետազոտությունների կենտրոնից տեղեկացրել են, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 12։58-ին։

 

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջավայից 5 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերից մեկում։ Այն սահմանակից է վրացական Ռաչա շրջանին, որը համարվում է երկրի ամենասեյսմավտանգ շրջանը։