«Բարի գիշեր, երեխաներ» հաղորդումը 50 տարեկան է

12:06 • 14.11.13

Ռուսական լեգենդար «Բարի գիշեր, երեխաներ» մանկական հաղորդումն այս տարի դառնում է 50 տարեկան։ Այս տարիների ընթացքում Խրյուշան, Կարկուշան, Ֆիլյան և Ստեպաշկան արդեն ազգային հերոսներ են դարձել։ Դժվար է պատկերացնել հեռուստատեսությունն առանց այս բարի մանկական հաղորդման, գրում է «Комсомольская правда»-ն։

 

«Բարի գիշեր, երեխաներ» հաղորդումը 1960-ականներին ստեղծել է ՌԴ պետական հեռուստաընկերության մանկապատանեկան հաղորդումների բաժնի գլխավոր խմբագիր Վալենտինա Ֆյոդորովան՝ Գերմանիա գործուղում կատարելուց հետո։ Այնտեղ ամեն երեկո տեղական հեռուստաընկերությամբ երեխաներին մուլտֆիլմ է ցուցադրվել։

 

Վերադառնալով Մոսկվա՝ Ֆյոդորովան որոշել է ստեղծել նման հաղորդում, որտեղ զվարճալի տիկնիկները երեխաներին պատմություններ, հեքիաթներ կպատմեն և մուլտֆիլմեր կցուցադրեն։