Տորոնտոյի քաղաքապետի հետ կապված նոր սկանդալ. նա մեղադրվում է մարմնավաճառների հետ խնջույքներ անելու համար
Թմրանյութեր օգտագործելու հետ կապված սկանդալում հայտնված կանադական Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդի շուրջ նոր սկանդալ է հասունանում. հնարավոր է՝ նա խնջույքներ է արել մարմնավաճառների հետ` իր գրասենյակում, որոնց ընթացքում ևս թմրանյութեր են օգտագործվել:
Իր հետ կոկաին օգտագործելուց հետո Ֆորդն այդ կանանց աշխատանք է առաջարկել: Նա նաև քաղաքապետարանի աշխատակիցներին ստիպել է իր համար ալկոհոլ գնել: Այս մասին հայտնում է Courier Mail-ը` վկայակոչելով ոստիկանության ներկայացրած 500 էջանոց զեկույցը:
Վերջինս ուսումնասիրելով` քաղաքային խորհուրդը Ռոբ Ֆորդից պահանջել է հրաժարվել իր պաշտոնից: Քաղաքապետարանի մոտ նույնն են պահանջել նաև հարյուրավոր մարդիկ:
Ներկայում Ֆորդը միայն հայտարարել է, որ ինքը թմրամոլ չէ և կմնա իր պաշտոնում:










