Հսկայական չափերի այսբերգը սպառնում է Հարավային օվկիանոսի նավերին
Բրիտանացի գիտնականները շտապ դրամաշնորհ են ստացել անտարկտիկական այսբերգին հետևելու համար, որը կարող է հայտնվել նավերի ճանապարհին և խնդիրներ ստեղծել, գրում է Взгляд-ը:
50 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ դրամաշնորհը նախատեսված է վեցամսյա ծրագրի համար, որի նպատակն է հետևել Հարավային օվկիանոսով այսբերգի տեղաշարժին:
Սառցե հսկան առանձնացել է «Պայն Այլենդ» սառցադաշտից հուլիսին: Վերջին տեղեկություններով՝ այսբերգը գտնվում է սառցադաշտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
Այսբերգի տեղաշարժը վերահսկելու համար Շեֆիլդի և Սաութհեմփթոնի համալսարանների գիտնականներն օգտագործելու են մի շարք արբանյակների տվյալներ:
Գիտնականները շտապ նախազգուշացումներ կուղարկեն ողջ աշխարհով, եթե այսբերգը հայտնվի նավերի ավանդական ճանապարհներին:










