Մոսկվացի գերեզմանափորից գողացել են Infiniti մակնիշի ավտոմեքենան

08:58 • 14.11.13

Մոսկվայում Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատան գերեզմանափորից գողացել են 1,9 միլիոն ռուբլի արժողությամբ Infiniti FX-37 ավտոմեքենան, հաղորդում է gazeta.ru-ն:


Ինչպես պարզվել է, գերեզմանափորը երեկոյան կայանել էր Infiniti-ն Մոսկվայի արևելքում Ռուդնյովկա փողոցի իր տան մոտ, իսկ առավոտյան այն չէր հայտնաբերել տեղում:


Տուժողը դիմել է ոստիկանություն՝ գողության մասին դիմումով: