Իտալիայում անհայտ անձինք միջոցով մոտ 3.000 եվրո են գողացել
Անծանոթները Իտալիայի հարավում գտնվող Սալերնո քաղաքի բենզալցակայաններից մեկում գտնվող՝ փողերի ընդունման ավտոմատից փոշեկուլի միջոցով առևանգել են մոտ 3.000 եվրո: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով տեղական Corriere della Sera թերթին:
Միջադեպը տեղի է ունեցել ավտոլցակայանում, որը կահավորված էր ինքնասպասարկման համակարգով:
Ըստ հայտնի տեղեկությունների՝ գողերը սկզբում անցք են բացել փողերի ընդունման սարքի վրա, ինչից հետո փոշեկուլի միջոցով «քաշել են» փողերը: Փոշեկուլը հայտնաբերվել էր գողության վայրում:
Ներկայում որոնում են հանցագործներին:










